Քանի որ արդեն սեպտեմբերին փոխադրվելու ենք 12-րդ դասարան, կարծում եմ, որ ժամանակն է վերանայելու 12-րդ դասարանի ուս. պլանը:
Կարծում եմ, որ փոփոխությունները շատ մեծ չեն լինելու չնայած նրան, որ դրանք կան:
Ինչպես կարող ենք տեսնել ավելացել է հայոց լեզվի, գրականության, մաթեմատիկայի և պատմության առարկաների ժամաքանակը, կարծում եմ, որ դա բնական էր, և դրանք այն հիմնական առարկաներն են որոնցից պետք է քննություն հանձնել:
Չնայած նշված առարկաների ժամաքանակների ավելացմանը, կան նաև առարականեր որոնք ընդհանրապես դուրս են եկել դասացուցակից:
Առաջին փոփոխությունը, որ նկատեցի դա էկոլոգիայի դասերն են, ավելի ճիշտ դրանց բացակայությունը, ըստ իս էկոլոգիայի դասերը կարևոր են ու դասերի ընթացքում քննարկում ենք այն էկոլոգիական, բնապահպանական խնդիրները որոնք, այսօր առկա են, քննարկում ենք նաև օրենսդրությունը, նախարարության կողմից կատարված որոշումները: Կարծում եմ, որ կարելի է շաբաթական գոնե մեկ անգամ էկոլոգիան լինի:
Արվեստ առարկան 4 ժամ ունենալը համարում եմ անիմաստ: Առավոտյան ընդհուր պարապմունքին, մեդիա ուրբաթներին, ժամերգություններին և մնացած այլ բոլոր հնարավոր երգ ու պարի միջոցառումներին կամ առիթներին, մենք պարում ու երգում ենք, ու բացի այդ երգերի ու պարերի ո՛չ լեզուն է փոխվում, ո՛չ շարժումները, ո՛չ էլ իմաստն է կորում, երգ ու պարի դասերը (մեր դասերի ընթացքում նաև երգ ենք անում այլ ուսուցչուհու հետ) կորցրել են իրեց կարևորությունը, նամանավանդ այն ժամանակ, երբ համալսարան ընդունվելուց ո՛չ երգել են պահանջելու, ո՛չ էլ պարել:
Հետազոտական աշխատաքների պատճառով տարվա սկիզբ բուռն քննարկումներ սկսվեցին, դրանց կարևորության և անկարևորության պատճառով: Չնայած նրան, որ բոլորիս համար այն նորություն էր, քանի որ նախկինում այդքան ծավալուն աշխատանքներ չէինք կատարել, միևնույն է շատերի համար դա ժամանակի անիմաստ վատնում էր: Կարծում եմ, որ կարելի է հետազոտական աշխատանքները դարձնել ընտրովի, ինչպես նաև բարձրացնել հետազոտական աշխատանքների կրեդտիային միավորը, քանի որ կատարելով այդքան մեծ, ծավալուն և ժամանակատար աշխատանք ճիշտ չէ ընդամենը 1,2 կամ 3 կրեդիտ ստանալը: Ընդհանուր առմամբ հետազոտական աշխատաները, դրանց կատարման ընթացքը հետաքրքիր է, բայց 12-րդ դասարանում համալսարանի ընդունելության քննության համար պարապելու ընթացքում, երբ հաճախ քիթ սրբելու ժամանակ չես ունենում հետազոտական աշխատանքը ևս մեկ բեռ է դառնում:
Ինչպես նաև ցանկանում եմ անդրադառնալ կրեդիտային համակարգին:
Ըստ իս, կրեդիտային համակարգը չի համապատասխանում այն դպրոցներին, որոնք կարող են ապահովել հեռավար ուսուցում: Օրինակ՝ մեր դպրոցը, կա պայմանագրային հեռավար ուսուցում, ինչպես նաև բացակայելու ընթացքում սովորողը կարող է ինքնուրույն դասավանդողի բլոգը գտնել, գտնել առաջադրանքները և տվյալ օրվա աշխատակարգը ու հետ չմնալ մնացած սովորողերից, թե՛ ուսման առումով, և թե՛ օրվա նորությունների հետ կապված:
17. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
Նշեմ այն, որ դպրոցի սանհանգույցներում ոչ մի կերպ չի պահպանվում մաքրությունը և հաճախ պարզապես զզվելի է լինում օգտնվել դրանցից:
Ինչպես նաև ունեմ հարցեր կապված հայոց լեզվի և գրականության կրեդիտների բաշխման հետ:
Ճիշտ կլինի, որ նշեմ այն, որ անցյալ տարի աշխատելով նույն ծավալով՝ կատարելով պարտադիր բախկացուցիչը և կատարելով նախագծային որևէ աշխատանք (իմ դեպքում թարգամանություններ՝ ամսական 3-4 նյութ), ես կարողանում էի ապահովել իմ լավ գնահատականը 8-9, շատ հազվադեպ 7-ը որը ամսվա վերջում նորից ուղղում էի, ավելացնելով կամ նախագծային աշխատանքին վերաբերող որևէ բան կամ պարտադիր բաղկացուցչից, իսկ այս տարի 2-րդ կիսամյակի ընթացքում հայոց լեզվից ու գրականությունից ունեմ 4 հատ 7, մարտ և ապրիլ ամիսները, որը ինձ շատ է մտահոգում: Հայոց լեզվի գնահատման աղյուսակներում կան կետեր, որոնք ըստ իս կարող էին չլինել, դրանցից են՝ ֆլեշմոբները և լեզվական/լեզվաբանական ուսումնասիրությունները, սրանք ոչ միայն բարդացնում են աշխատանքը, այլ նաև ավելացնում են այն աշխատանքը, որը առանց դրա էլ շատ է: Այս ամբողջ մեկ տարվա ընթացքում չստացվեց հասկանալ թե որոնք են լեզվական/լեզվաբանական և գրականագիտակն աշխատանքները, համարում եմ, անիմաստ և անպետք աշխատանք, որը միայն բարդացնում է նորմալ գնահատականներ վաստակելը:
Չնայած նրան, որ չկար որևէ կետ վերաբերող սովորողների բացակայություններին, ուզում եմ ավելացնել, որ հաշվի առնելով 12-րդ դասարանցիների զբաղվածությունը, կարելի է ավելի թեթևացնել և ըմբռնումով մոտենալ դրանց: