Գրականություն
Առականի
Ընթերցանություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ավագ դպրոց 12-րդ դասարան
Այս պահին աշխատանքը այս փուլում է: Աշխատանքի համար նախատեսված ու հավաքագրված բոլոր նյութերը համացանցից են՝ գրադարանում չկարողացա գտնել գոնե մի բան, որը կկարողանար որևէ կերպ օգնել, այդ իսկ պատճառով այս տարի բավարարվում ենք համացանցային աղբյուրներով: Բնականաբար սա հետազոտական աշխատանքի վերջնական տարբերակը չէ, դեռ շատ նյութեր պետք է թարգմանվեն ու ավելանան մնացած նյութերին, պետք է գրվի ներածություն, եզրակացություն և ինչպես նշեցի վերևում պետք է այլ նյութեր նույնպես համալրվեն:
If I became a teacher one day, I would like to be a history teacher, but not in order to teach history, but because Mr. Samvel shows by his example every time that a teacher is not just a teacher of a subject who should only teach a lesson, but a teacher is a person with whom you can be honest, you can discuss any topic and just the lessons should be very interesting, not because they are history lessons, but because this lesson is the lesson of Mr. Samvel.
Միասնական քննության առաջադրանքներ
1.1
2.2
3.1
4.3
5.4
6.4
7.3
8.3
9.3
10.3
11.2
12.3
13.3
14.3
15.4
16-20- ?
21.3
22.1
23.?
24.2
25-28-?
29.2
30.2
31.3
32.?
33.2,3,4,5,8
34-37-?
38.1,2,3,4,7
39.Աստղագետ, կաղնուտ, ամրակ, չվացուցակ
40.1,3,5
41-45-?
Ռասիզմ, մի ռասայի նկատմամբ մյուսի գերակայության հավատ, որը հաճախ հանգեցնում է մարդկանց հանդեպ խտրականության՝ պայմանավորված ռասայով կամ էթնիկ խմբով։
Ռասիզմն այսօր բավակնին լուրջ խնդիր է, որը առկա է մի շարք երկրներում: Շատ ազգեր տանել չեն կարողանում միմյանց գոյությունը, ինչպես Հայերը և Թուրքերը ու Ադրբեջանցիները, Վրասցինեը և Ռուսները, Հրեաները և Արաբները, Ղազախները և Ղրղզները: Այս երկրների ազգերի խնդիրները գալիս են դեռ վաղ ժամանակներից ու հիմա էլ դեռ շարունակվում են մեր օրերում:
Ռասիստական խնդիր է նաև այլ մաշկի գույնով մարդկանց խտրականությունը, հաճախ այդ ամենը կարելի է հանդիպել ինչպես սևամորթների այդպես էլ ասիացիների նկատմամբ:
Black lives matter (BLM) — շարժումը սկսվեց 2012 թվականին, երբ արդարացրեցին Ջորջ Զիմերմանի արարքը, նա սպանել էր աֆրոամերիկացի դեռահաս Թրեյվոն Մարտինին:
BLM շարժումը ավելի մեծ թափ հավաքեց 2020 թվականին մայիսի 26-ին՝ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո՝ Մինեապոլիսում, Մինեսոտայում, ի պատասխան աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության: Ոստիկան Դերեկ Շովինիը գրեթե 8 րոպե ծունկը պահել է Ջորջ Ֆլոյդի պարանոցի վրա։ Ձերբակալության ընթացքում Ջորջ ֆլոյդը մահացավ շնչասպառ լինելուց:
Չնայած նրան, որ ասիացիների նկատմամբ ռասիզմի հետևանքները այսքան արձագանք չեն ստացել, միևնույն է չեն կարող բաառել այն փաստը, որ Covid-19 -ի ընթացքում ասիացիները նույնպես ենթարկվել են ռասիզմի: Այլ երկներում ապրող ասիացիներին վրավորում էին, հորդորում, որ լքեն երկիրը ու գնան իրենց երկրները:
Ցուցարարների մի խումբ օգնվում են այն առիթից, որ ցույցեր են, շատ փողոցներ մարդաշատ են, ոստիկաններ չկան հետեևաբար ոչ ոք չի կարող իրենց խանգարել ու սկսում են խանութներ, մեքնենար թալանել, որն էլ իր հերթին առաջացնում է հասարակական կարգի խաղտում:
Չնայած նրան, որ ռասիզմը այսօր շատ արդիական է ու պահանջում է, որևէ լուծում, կան մարդիկ ովքեր տեսնում են ռասիզմը այնտեղ որտեղ այն չկա կամ պարզապես մարդիկ այն սկսում են հորինել:
Ռասիզմի մեկ թարմ օրինակ, որը մարդկ հորինել են, տեսնելով մի քանի դրվագ խաղի մեջ: Atomic Heart` խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղում ես հրաձիգի առաջին դեմքից, իրադարձությունները տեղի են ունենում զուգահեռ տիեզերքում (в параллельной вселенной), որտեղ ԽՍՀՄ-ում հաջողվել է ռոբոտների ստեղծումը, բայց որոշ ժամանակ հետո մարդիկ չեն կարողանում ռոբոտների դեմ և սկսովում է պատերզամ երկու խմբերի՝ մադկանց և ռոբոտների միջև:
Խաղի դրվաներից մեկում հեռուստացույցով ցույց էին տալիս բոլորիս հայտնի «Ну Погоди!» -ի մուլտսերիալի սերիաներից մեկը որտեղ հերոսները գտնվում էին ազգագրական թանգարանում ու այնտեղ դրվագներից մեկի մեջ ցույց են տալիս բնիկ աֆրիկացի, ազգային հագուստով:
Խաղացողներին թվում է թե ստեղծողները խրախուսում են ռասիզմը, այս ամենից հետո խաղի ստեղծողները ներեղություն են խնդրում այդ դրվաները օգտագործելու համար ու ասում են, որ կհանեն խաղի միջից այդ “վիրավորական” դրվագները, ու միայն այս ամենից հետո որոշ այլ խաղացողներ սկսում են հասկանալ, որ այդտեղ ոչ մի ռասիստական բան չկար, քանի որ բնիկ աֆրիկացին դժվար թե լիներ սպիտակ մաշկով կամ մեկ այլ ազային հագուստով:
Սա այն պարզ օրինակներից մեկն է, որտեղ հստակ երևում է, որ մարդիկ պարզապես փնրում են ռասիզմը ամեն տեղ ու փորձում են ամեն հին կինոնկարի, մուլտսերիալի միջից վերացնել այն ամենը ինչը կարող է ռասիզմ հիշեցնել, չնայած նրան, երբ դա կարող է պարզապես պատմական կոնտեկստ ունենալ կամ այն դեպքում, երբ այդտեղ ռասիզմի հետք անգամ չկա:
Հենաշարժիչ համակարգը հաճախ անվանում են ոսկրամկանային համակարգ, քանի որ ոսկրերը և մկանները գործում են միասին։ Հենաշարժիչ համակարգը որոշում է մարմնի ձևը, ապահովում է օրգանիզմի հենարային, շարժողական և պաշտպանական գործառույթները։ Հենաշարժիչ համակարգի հենարային գործարույթն այն է, որ կմախքի ոսկրերը և մկանները ձևավորվում են որպես կաղապար և հնարավորություն չի տալիս տեղաշարժվելու։ Այդ կաղապարը կատարում է նաև պաշտպանական գործարույթ, որը պաշտպանում է ներքին օրգանները տարբեր վնասվածքներից։Շարժողական գործառույթը հնարավորություն է տալիս միայն մկանների և կմախքի ոսկրերի համագործաքցության պարագայում։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։ Կմախքի ոսկրերը կազմված են ոսկրահյուսվածքից, որը շարակցական հյուսվածքի տարատեսակ է։ Այն կազմված է ոսկրաբջիջներից, օրգանական ու անօրգանական միացություններ պարունակող միջբջջային նյութից, որը կազմում է ոսկրահյուսվածքի 2/3-ը։ Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին։ Ոսկրահյուսվածքը պարունակում է արյունատար անոթներ և նյարդեր, նրանում մշտապես կատարվում է ոսկրի քայքայում և ստեղծում։
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:
Գլխի ոսկրերի ամբողջությունը կազմում է գանգը։Այն կազմված է միմյանց անշարժ միացած տափակ ոսկրերից։Գլխի կմախքը կազմված է ուղեղային (գանգատուփ) և դիմային բաժիններից։Ուղեղային բաժինը կազմված է իրար ամուր և անշարժ միացած ոսկրերից։Դրանք են զույգ գագաթոսկրերը և քունքոսկրերը, կենտ ճակատոսկրը և ծոծրակոսկրը։Գանգատուփը զետեղարան է գլխուղեղի, տեսողության, լսողության և հավասարակշռության օրգանների համար։Գանգի դիմային բաժինը կազմված է 15 ոսկրերից, որոնցից են՝ այտոսկրերը, քթոսկրերը, արցունքոսկրերը, վերին և ստորին ծնոտները։Ամենախոշորները վերին և ստորին ծնոտներն են։ Նրանց վրա կան ատամնաբներ, որտեղ տեղավորված են ատամների արմատները։Ստորին ծնոտը գանգի միակ շարժուն ոսկրն է, որը հոդավորվում է քունքոսկրերին։Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։ Մարմնի և աղեղի միջև գտնվում է ողնանցքը։ Ողերը տեղավորված են մեկը մյուսի վրա, ուստի ողնանցքերը միանալով կազմում են ողնաշարային խողովակ, ուր գտնվում է ողնուղեղը։ Ողների մարմիններն իրար միացած են կիսաշարժուն՝ առաձգական աճառահյուսվածքի միջնաշերտով, որն ապահովում է ողնաշարի ճկունությունը։Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։Կրծքավանդակը պաշտպանում է նրանում տեղակայված սիրտը, թոքերը ու խոշոր անոթները վնասվածքներից:Վերին վերջույթների կմախքըՎերին վերջույթների կմախքը կազմված է ուսագոտուց և ազատ վերջույթից։
Ուսագոտու ոսկրերն են զույգ անրակները և թիակները, որոնց միջոցով ազատ վերջույթները շարժուն միանում են իրանին։Թիակը եռակյունաձև տափակ ոսկր է, ունի հոդափոս, որին հոդավորվում է բազուկոսկրի գլխիկը։ Թիակները գտնվում են կրծքավանդակի հետին մակերեսին և մկաններով միացած են կողերին ու ողնաշարին։ Անրակը միջին չափի S-աձև տափակ, ծռված ոսկր է, մի ծայրով միացած է թիակին, իսկ մյուսով՝ կրծոսկրին։Վերին ազատ վերջույթի կմախքը կազմված է բազկի, նախաբազկի և ձեռքի ոսկրերից։ Բազկոսկրը կենտ ոսկր է, ստորին ծայրով հոդավորված է նախաբազկին։ Նախաբազուկը կազմված է արմունկոսկրից և ճաճանչոսկրից։ Ձեռքի կմախքը կազմում են նախադաստակը, դաստակը և մատոսկրերը։ Դաստակի կարճ խողովակավոր ոսկրերը կազմում են ափը և հենարան են մատոսկրերին։Ստորին վերջույթների կմախքը կազմված է կոնքագոտուց և ազատ վերջույթներից։Կոնքագոտին կազմված է զույգ կոնքոսկրերից, որոնք հետևում սերտաճել են սրբոսկրին, իսկ առջևում միացած են միմյանց։ Յուրաքանչյուր կոնքոսկր առաջացել է երեք ոսկրերի սերտաճումից։ Յուրաքանչյուր կոնքոսկրի վրա կա փոս, որին հոդավորվում է ազդրոսկրի գլխիկը։Ստորին ազատ վերջույթի կմախքը կազմված է կենտ ազդրոսկրից, սրունքի և ոտնաթաթի ոսկրերից։ Սրունքը կազմված է մեծ և փոքր ոլոքներից։ Ազդրի և սրունքի միացման տեղում առջևից գտնվում է ծնկոսկրը։ Ոտնաթաթը կազմված է նախագարշապարից, գարշապարից և մատոսկրերից։Վերջույթների ոսկրերը իրար շարժուն են միացած և ապահովում են ակտիվ շարժումներն ու տարածության մեջ տեղափոխումը: Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքները կազմված են նույն բաժիններից: Սակայն ուղղաձիգ քայլելու և աշխատանքային գործունեության հետ կապված ՝ մարդու կմախքը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է կենդանիների կմախքից: Ուղղաձիգ դիրքի շնորհիվ լայնացել է նաև վերջույթների գոտին, որը հենարան է ծառայում որովայնի խոռոչի օրգանների համար: Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված ՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը:
Վիտամինները հատուկ նյութեր են, որոնք մեծ դեր են խաղում օրգանիզմի կենսագործունեության մեջ, ներգրավված են նյութափոխանակության մեջ, հանդիսանում են բջիջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաների կենսաբանական արագացուցիչներ, բարձրացնում են վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը, բարձրացնում են աշխատունակությունը, հեշտացնում են բազմաթիվ հիվանդությունների ընթացքը:
Վիտամինների առանձնահատկությունն այն է, որ մարդու բջիջները չեն կարող ինքնուրույն արտադրել դրանք (Բացի վիտամին D-ից), ուստի վիտամինները պետք է օրգանիզմ ներգործեն դրսից, սննդով և հեղուկներով ,այն էլ օրական որոշակի չափաքանակով , քանի որ նրանք նաև չեն կարողանում պահեստավորվել ապագայի համար:
Վիտամինների աղբյուրը բուսական և կենդանական ծագում ունեցող սննդամթերքն է:Որոշ վիտամինների ձևավորումը մասամբ տեղի է ունենում օրգանիզմում, մասնավորապես, հաստ աղիքի մեջ ապրող մանրէների մասնակցությամբ: Ներկայումս լայն մասշտաբով յուրացվել է հաբերի տեսքով վիտամինները:
Վիտամինների անբավարարությունը հաճախ հանգեցնում է թուլացած իմունիտետի և ինքնազգացողության վատթարացմանը մեծահասակների եւ երեխաների մ:Վիտամինային անբավարարությունը կարելի է հայտնաբերել առանց անալիզների։ Շատ հաճախ այն դրսևորվում է անուշադրությամբ , գունատ մաշկով, գերհոգնացությամբ և դյուրագրգռությամբ:
Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը լսում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:Լսողական օրգանի կառուցվածքը Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին:Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական ընկալիչները:
Լսողական վերլուծիչի աշխատանքը
Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը: