Ճապոնիան 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին
Ինչպես հայտնի է, ֆաշիստական Գերմանյան հանձնվեց մայիսի 9-ին 1945թվականին: Բայց, քանի, որ Ճապոնիան նացիստական Գերմանիայի դաշնակիցն էր, հակաֆաշիստական կոալիցիաները Ճապոնիային պատերազմ հայտարարեցին:
1 ամիս անց, կատաղի մարտերի արդյունքում, Ճապոնացիները ստիպված էին թողնել Հնդկաչինը և Ինդոնեզիան: Հետաքրքիր փաստ, Հուլիսի 26-ին Չինաստանը, Մեծ Բրիտանյան, և Ամերիական ներկայացրեցին Ճապոնացիներին վերջնական պայման, որը մերժեցին Ճապոնացիները :
Միևնույն ժամանակ Սովետական Միությունը, Ճապոնիային պաշտոնապես պատերազմ հայտարարեց: Մեկ ամսից պակաս Սովետական Միության բանակը ամբողջությամբ ջաղջախեցին հակառակոդի զորքերը: Այս ամենի արդյունքում Սովետկան Միության կազմ մտան հակասական Կուրիլյան կղզիներ և Հարավային Սախալին:
Ատոմային զենքի օգտագործման նախադրյալները
Վերոնոշյալ իրադարձություններից շատ ժամանակ առաջ, աշնանը 1944թ. ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի առաջորդներրը քննարկվել են Ճապոնիայի դեմ ատոմային ռումբի հնարավոր օգտագործման հարցը: Այդ ժամանակից ի վեր մեկնարկեց հայտնի <Մանհետենյան> նախագիծը, որի արդյունքում ստեղծեցին հզոր ատոմային զենք:
Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության պատճառները
Պատերզմի ավարտից հետո, ԱՄՆ-ն դարձավ միակ երկիրը որը ուներ ատոմային ռումբ: Ցանկություն ունենալով ցույս տալ իրենց ռազմական հզորությունը Սովետական Միությանը, նրանք սկսեցին մշակել հետագա ռմբակոծության նախագծը: Այդ հարցում Ճապոնիան իդեալական թիրախ էր հարված հասցնելու համար, չնայած առջևում իր կրած պարտություններին, նա չէր պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկել:
Ըստ ԱՄՆ-ի պաշտոնական տվյալների ՝ նրանք ատոմային ռումբ են նետել Հիրոսիմայի և Նագասակիի վրա միայն այն պատճառով, որ նրանք չէին ցանկանում զոհաբերել իրենց և դաշնակից զինվորների կյանքը Ճապոնիայի ցամաքային ներխուժման դեպքում: Իրենց կածիքով, Հիրոսիմայի և Նագասկայի ռմբակոծությունը միակ ճանապարհն էր արագ ավարտել ռազմական կոնֆլիկտը: Այնուամենայնիվ, դա դժվար թե համապատասխանում էր ճշմարտությանը քանի որ Ուինսթոն Չերչիլը, Պոտսդամի խորհրդաժողովից առաջ, պնդում էր, որ, ըստ Ջոզեֆ Ստալինի, ճապոնացիները ցանկանում են խաղաղ երկխոսություն հաստատել հակաֆաշիստական կոալիցիայի երկրների հետ:
Հետևաբար, ինչու հարձակվել մի երկրի վրա, որը մտադիր է բանակցել?
Այնուամենայնիվ, ամերիկացիներն իսկապես ցանկանում էին ցույց տալ իրենց ռազմական ուժը և իրենց մասսայական ոչնչացման զենքերը, որոնք նրանք ունեն:
Ճապոնիան իդեալական թիրախ էր այս սարսափելի ցուցադրման համար:
Ատոմային հարվածի թիրախների ընտրություն
Ամերիկացիները, որոշելով ատոմային զենքի գործադրումը, ստեղծեցին հատուկ հանձնաժողով: Կոմիտեի անդամները պետք է ընտրեին ճապոնական քաղաքները: Քաղաքի ընտրության հիմնական չափանիշներն էին.
- Ընտրված թիրախի շուրջ քաղաքացիական օբյեկտների պարտադիր ներկայություն:
• օբյեկտի բարձր նշանակությունը, որի ոչնչացումը բուռն խոսակցություններ կառաջացնի հասարակության մեջ.
• Քաղաքները չպետք է վնասված լինի նախորդ ռմբակոծություններից, որպեսզի հնարավոր լինի գնահատել ատոմային ռումբի հզորությունը:
• Ընտրված օբյեկտի ոչնչացումը պետք է բերի ոչ միայն տնտեսական վնասներ, այլև հոգեբանական:
Ռմբակոծության տվյալներին համապատասխանող քաղաքներ
Պոտենցիալ քաղաքների թվում, որոնց վրա պետք է ռումբ նետեին ՝ Կիոտոն, Հիրոշիման, Յոկոհամա Իկոամա և Կոկուրան: Այս չորս մեգապոլիսներում տեղակայված էին ռազմական ձեռնարկություններ, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտներ, որոնք կարևոր դեր են խաղում երկրի տնտեսության մեջ: Կա կարծիք, որ երկու քաղաքներից մեկը պետք է լիներ Կիոտոն, բայց ԱՄՆ-ի զինված ուժերի նախարար Սթիմսոնը չեղարկեց առաջարկը: Նա դա բացատրեց նրանով, որ Կիոտոյում կաին շատ տարբեր տեսարժան վայրեր և պատմական հուշարձաններ:
Հետքաքրքիր փաստ, Հիրոսիմայի և Նագասկայի ռմբակոծությունները հանձնաժողովի անդամների կողմից լուրջ չընդունվեցին. Ավելի ստույգ, երկրորդ քաղաքը որի վրա պետք է կատարվեր ռմբակոծությունը Կոկուրան էր, սակայն, ի վերջո, ատոմային ռումբերը գցվեցին Հիրոսիմայի և Նագասակիի վրա:
Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները
Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից առաջ, Ամերիկացիները զբաղվել են մանրամասն պլանավորմամբ: Մի քանի շաբաթվա ընթացքում ամերիկյան BBC-ի 509-ի ռազմաօդային ուժերը տեղափոխվել էին Թինյան կղզի:Նախապատրաստությունը անցավ ծայրահեղ գաղտնիությամբ: Հուլիսի 26-ին «Baby» կոչվող ատոմային ռումբը բերվեց Թինյան կղզի, իսկ 2 օր անց ժամանեցին երկրորդ ռումբի «Fat Man»-ի հիմնական մասերը :Դրանից հետո ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը հրաման է ստորագրել միջուկային ռմբակոծության համար: Այժմ Ամերիկացիները պետք է միայն սպասել լավ եղանակին, որպեսզի սկսեն Հիրոսիմայի և Նագասակիի ոչնչացումը:
Ռումբը Հիրոսիմայի վրա
Առաջին ռումբը <<Baby>>-ն գցվեց Հիրոսիմայի վրա Օգոստոսի 6-ին 1945թ.: Թռիչքից առաջ անձնակազմի անդամները, որոնք <<պատիվ ունեին>> ռումբբը գցելու, վստահ էին, որ ճիշտ են վարվում և լավ գործեն անում ամբողջ մարդկության համար: Հետաքրքիրն այն է, որ թռիչքի նախօրեին օդաչուները նույնիսկ այցելել են տաճարը: Դրանից հետո նրանք ստացան կալիումի ցիանիդ ամպուլ, եթե հանկարծ գնդակահարվեն կամ գերության մեջ ընկնեն:Երբ օդաչուները նստեցին ռմբակոծիչ B-29, որի մեջ էր գտնվում <<Baby>>-ն, և հավաքեցին ճիշտ բարձրություն, նրանց հետ օդ բարձրացավ ևս 3 ինքնաթիռ-հետախույզ:Իրենք պետք է ուղղորդեին B-29 ինքնաթիռը և եղանակային պայմաններին: Բացի այդ ինքնաթիռի վրա կար ֆոտո և տեսանկարահանող հատուկ գործիքներ, որոնք պետք է անմահացնեին ռումբի պայթյունը և հետևանքները:
Թռիչքը անցնում էր բավականին լավ, սակային որքանով մոտենում էին Ճապոնիային այդքան լարվածությունը մեծանում էր: Եղանակը շարունակում էր մնալ կայուն:Հետաքրքիր փաստ, Ճապոնացիները չեին նկատել այն մահաբեր Ամերիկյան ինքնաթիռները, որոնք շուտով կջնջեն Հիրոսիման, երկրի երեսից իր բոլոր բնակիչների հետ միասին:Երբ B-29 ռմբակոծիչն Հիրոսիմաից 9 կմ բարձրության վրա էր, քաղաքի հենց կենտրոնում նետվեց ռումբը:Նրա անկման ժամանակը մոտ 45 վայրկյան էր: Ռումբը գտնվում էր 500-600 մետր բարձրության վրա երբ պայթեց,«Baby»-ն, պայթեց ինչպես որ նախատեսված էր:
Ռումբը Նագասակիի վրա
Ինչպես նշվեց վերևում, նրանք նախապես ծրագրել էին որ երկրորդ ռումբը պետք է նետվի Կոկուրայի վրա, ոչ թե Նագասակի: Սակայն եղանակային պայմանների պատճառով փոփոխություններ կատարվեցին:Երբ ամերիկյան ռմբակոծիչը թռավ Կոկուրայի վրա, մեծ ամպի ծածկույթի պատճառով, թիրախը համարյիա անտեսանելի էր: Այնուհետև ղեկավարությունը հրաման է տվել ռմբակոծել «պահեստային» քաղաքը, որը եղել է Նագասակին:Օգոստոսի 9-ի առավոտյան ամերիկյան B-29 ռմբակոծիչը թռիչք է կատարել, որի ներսում գտնվում էր <<Fat Man>> ատոմային ռումբը:Այս գործողության հրամանատարը մայոր Չարլզ Սուինին էր, ով հետագայում բացեց ռումբի դուռը:Հետաքրքիրն այն է, որ տեղի մարզադաշտը դարձավ նշման կետ: Բայց, բարեբախտաբար, Նագասակիի բախտը բերեց, քանի որ ռումբը ընկավ նախատեսված տեղից հեռու: Դրա շնորհիվ զոհերի թիվը շատ ավելի փոքր էր, քան նախատեսվում էր ամերիկացիների կողմից:
Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության հետևանքները
Ատոմային ռումբի պայթյունից հետո 2 կմ շառավղով ամբողջ կյանքը կորավ: Այնուհետև սկսվեցին զանգվածային հրդեհներ, որոնք քամու պատճառով էլ ավելի էին մեծանում:Այսօր կարող եք տեսնել շատ լուսանկարներ, որոնք արվել են անմիջապես ողբերգությունից հետո: Դրանց վրա երևում են միայն ավերակները և ամբողջովին ապրելու չենթակա երկիրը:Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից հետո, մարդկությունը առաջին անգամ հանդիպեց այսպիսի երևույթի ինչպիսին էր՝ ճառագայթային հիվանդությունը : Թվում էր, թե ողջ մնացած մարդիկ ապաքինվում էին, բայց հետո նրանք, մահանում էին: Նմանատիպ բան է կատարվել նաև Չեռնոբիլի վթարից հետո:Անհայտ հիվանդության նշանները նման էին փորլուծությանը: Կենդանի մնացած մարդիկ ողջ կյանքի ընթացքում տառապում էին տարբեր հիվանդություններից, ինչպես նաև չէին կարողանում ունենալ լիարժեք երեխաներ:
Հիրոսիման և Նագասակին
Մասնագետների հաշվարկներով ՝ ողբերգությունից 5 տարի անց Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է մոտ 200 հազար մարդ:2013-ին, տվյալները վերանայելուց հետո, այս ցուցանիշը ավելի քան կրկնապատկվեց և կազմեց 450 000 մարդ:
Ճապոնիայի վրա ատոմային հարձակման արձյունքները
Նագասակի ռմբակոծությունից անմիջապես հետո Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն հայտարարեց անհապաղ հանձնվելու մասին: Իր նամակում Հիրոհիտոն նշում է, որ թշնամին ունի «սարսափելի զենք», որը կարող է ամբողջությամբ ոչնչացնել Ճապոնացիներին:Հանձնման մասին ակտը, որը պաշտոնապես ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ստորագրվեց 1945 թվականի սեպտեմբերի 2-ին:Ավելի քան կես դար է անցել Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունից, սակայն այդ սարսափելի ողբերգության հետևանքներն այսօր էլ զգացվում են: Ռադիոակտիվ ֆոնը, որի մասին մարդիկ այն ժամանակ դեռ չգիտեին, շատ կյանքեր խլեց նաև նորածինների մոտ առաջացնում էին տարբեր պաթոլոգիաներ:
Աղբյուրը՝ տես այստեղ