Գրականություն, էջ 194, վարժ. 1-204
194.4
195.4
196.3
(more…)«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ավագ դպրոց 12-րդ դասարան
Գիրքը ընթերցողին տանում է իր հետ անկանխատեսելի դետեկտիվ սյուժե, որտեղ ճանապարհորդում ես մշակութային աշխարհով, բացի հաճույքից գրքի մեջ նաև շոշափվում է մոլորակի ամենարդի թեմաներից մեկը: Պատմությունը զարգանում է Իտալիայում և Թուրքիայում: Գլխավոր հերոսները գրեթե ողջ պատմության ընթացքում ուղորդվում է Դանտեյի <<Աստվածային կադագերգություն>> և Բոտիչելիի <<Դժոխքի քարտեզը>>: Սյուժեն զարգանում է արագ, Լեգդոնի կյանքին սպառնացող վտանգները ընթերցողին ստիպում են մնալ լարվածության մեջ սկսած՝ առաջին, վերջացրած՝ վեջին էջից:
Գիրքը կարդալուց կերպարներին բաժանում ես “լավերի” և “վատերի”: Բայց ավարտելուց հետո հասկանում ես, որ “Չար հանճարը”, որը խնդրին տալիս է իր լուծումը, չի առաջարկում ցեղասպանություն այլ առաջարկում է մեկ այլ լուծում, որը ընթերցողի համար անսպասելի ավարտ է:
Գիրը անչափ հետաքրքիր է: Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ կա, ֆիլմը վատը չէ, բայց կարծում եմ, որ գիրքը ավելի հետաքրքիր, գրավիչ է, ավելի վառ ու պատկերավոր է:
Որոշումները որոնք մենք կատարել ենք անցյալում, ստեղծում են մեր ապագան:
Նույնիսկ վիրուսը այդքան արագ չի տարածվում, որքան վախը:
Քանի դեռ մարդը չի գիտակցում իր ոչնչությունը, Տերը չի կարող նրանից որևէ բան ստեղծել:
Դարավոր պայքար մտքի և սրտի միջև, որոնք հազվադեպ են ցանկանում նույն բանը:
Երբ մութ ստորջրյա թունելում լողորդը հասկանում է, որ օդը այլևս բավարար չէ հետ վերադառնալու համար, միակ լուծումը դառնում է լողալ դեպի անհայտություն… և աղոթել, որ առջևում ելք կա:
Երբեք մի տուր խոստումներ, որոնք չես կարողանալու իրականացնել
Գիրքը անանուն մարդու մասին է, ով ոստիկաններից փրկվելու նպատակով փախնում է մի կղզի, որը հայտնի է դրա վրա տեղի ունեցող մահերով: Դա իդեալական վայր էր թաքնվելու համար, կան տարօրինակ շինություններ, կա համաճարակ, որը այլ մարդկանց վախացնում է այդտեղ գալ: Բայց հանկարծ մի օր կղզու վրա հայտնվում են այլ մարդիկ, գլխավոր հերոսը սկզբում թաքնվում է իրենցից ու հետևում է հեռվից, բայց հետո նա տեսնում է Ֆաուստինային ու սիրահարվում, որից հետո սկսում է քայլեր անել իր ուշադրությունը գրավելու նպատակով: Ֆաուստինան առհամարում է: Գլխավոր հերոսը կորցնելով զգոնությունն ու ուշադրությունը սկսում է հայտնվել նաև այլ մարդկանց մեջ, ովքեր նույնպես իրեն չեն նկատում: Հետևելով իրենց նա հասկանում է դրա պատճառը և իր համար կարևոր որոշում է կայացնում:
Գրքի մեջ բարձրացվում է անմահության թեման, որը մարդուն հանգիստ չի տալիս, բայց այն գինն ու ճանապարհը որի միջով անցնում ես դրան հասնելու համար, արդյո՞ք արժե:
Շրջապտույտ կատարող հավերժությունն անողոք կարող է թվալ կողմնակի դիտողին, այն բավականություն է պատճառում նրանում ապրող անհատներին
Կարելի է կարծել, որ մեր կյանքն այս պատկերների մեկ շաբաթվա նման մի բան է, և այն նորից ու նորից է կրկնվում հարակից աշխարհներում:
Գրականություն, էջ 194, վարժ. 1-204
111.3
112.4
113.2
114.1
115.4
116.2
117.1
118.4
119.3
120.2
121.1
122.2
123.2
124.2
125.3
126.4
127.2
128.2
129.1
130.2
Գրականություն
Հայոց լեզու
Առականի
Ընթերցանություն
Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ գրականության բաց պարապմունք. պարապմունքի ընթացքում սովորողները ներկայացնում եւ ամփոփում էին Սեբաստացիական օրերը։ Սեբաստացիական օրերի ընթացքում սովորողները ընթերցել էին <<Վարք Մխիթար Սեբաստացի Աբբահոր>> գրքից հատվածներ եւ բաց դասի ընթացքում բանավոր ներկայացնում էին նյութերը։ Նյութերը ընտրելու, ընթերցելու եւ բաց դասին պատրաստվելու ընթացքում Սեբաստացու վերաբերյալ իմացանք նոր հետաքրքիր ինֆորմացիա։