Այս պահին աշխատանքը այս փուլում է: Աշխատանքի համար նախատեսված ու հավաքագրված բոլոր նյութերը համացանցից են՝ գրադարանում չկարողացա գտնել գոնե մի բան, որը կկարողանար որևէ կերպ օգնել, այդ իսկ պատճառով այս տարի բավարարվում ենք համացանցային աղբյուրներով: Բնականաբար սա հետազոտական աշխատանքի վերջնական տարբերակը չէ, դեռ շատ նյութեր պետք է թարգմանվեն ու ավելանան մնացած նյութերին, պետք է գրվի ներածություն, եզրակացություն և ինչպես նշեցի վերևում պետք է այլ նյութեր նույնպես համալրվեն:
Category: Հետազոտական աշխատանք
-
Աշխատանքի ընթացքը
Դե կարծում եմ, որ ճիշտ կլինի սկել նրանից, որ այս տարի չեմ հասցնում նույնքան արագ աշխատել, ինչպես անցյալ տարի, քանի որ ավարտական դասարանում եմ՝ քննություններ-մննություններ, պարապմունքներ-մարապունքներ և այլն…
Բայց փորձում եմ ժամանակս էնպես կառավարել ու դասավորել, որ ամեն օր գոնե մի քիչ կարողանամ աշխատել հետազոտականիս վրա: Այս պահին թարգմանել եմ հանված նյութերի մի մասը և մի քանի փոփոխություն եմ կատարել բովանդակության մեջ, քանի որ որոշ գլուխների կամ ենթագլուխների իմաստը պարզապես չհասկացա:
Չնայած նրան, որ մեծամասամբ օգտագործում եմ արտասահմանյան՝ ռուսական աղբյուրներ, փորձում եմ օգտվել նաև գրադարանից չնայած նրան, որ այդքան էլ լավ չի ստացվում՝ չկան գրքեր որոնց մեջ կարողացել եմ գտնել իմ հարցերի պատասխանները:
-
Աշխատանքի ընթացքը
- Գլուխ. Բույսերի կառուցվածքը
- Բույսերի տեսակները
- Գիշատիչ բույսեր
- Գլուխ Սնկերի կառուցվածքը
- Սնկերի տեսակներըՍնկերի առանձնահատկությունները
- Գլուխ. Բույսերն ու սնկերն այսօր և դարեր առաջ
- Բույսերը և սնկերը բժշկության մեջ
Ինչպես նշել էի նախորդ նյութերից մեկում՝ կազմել եմ առաջին հերթին բովանդակությունը, կարծում եմ, որ աշխատանքի բովանդակությունը գլխավոր բաղկացուցիչներից մեկն է և հենց դրանից էլ պետք է դնել աշխատանքի սկիզբը: Աշխատանքի ամենաբարդ հատվածներից մեկը այն է, որ կենսաբանությունը բնագիտական առարկա է, որտեղ շատ հաճախ օգտագործվում են մասնագիտական տերմիններ, անծանոթ բառեր որոնց թարգմանության հարցում, նույնիսկ բառարանն է դժվարանում: Աշխատանքը հետաքրքիր է ու ծավալուն:
- Գլուխ. Բույսերի կառուցվածքը
-
Ի՞նչ աղբյուրներ եմ օգտագործում
Անցյալ տարվանից հետո մարտվարությունս չեմ փոխել, օգտվում եմ ռուսական համցանցից, youtube-ից, և դպրոցի գրադարանից: Արդեն նախապատրաստական փուլից կարող եմ ասել, որ համեմատած անցյալ տարվա աշխատանքին, այս տարի հետազոտականս ավելի ծավալուն է ստացվել: Ինչպես անցյալ այդպես էլ այս տարի աշխատանքիս գերակշռող մասը լինելու է թարգմանություն՝ թարգմանում եմ ինքս: Աշխատանքս հեշտացնելու համար առաջին հերթին գրեցի հենց բովանդակությունը՝ գլուխներ, ենթագլխեր, որից հետո սկսեցի աշխատել նյութերի հետ, փնտրում էի նյութերը թե՛ համացանցում, թե գրադարանում:
-
Ինչո՞ւ եմ ընտրել այս թեման
Հետազոտական աշխատանքիս թեման է <<Գիշատիչ բույսերը և սնկերը, դրանց ծագումը և դերը բնության մեջ>>:
Քանի որ, այս տարին արդեն սկսվել էր կենսաբանության հավելյալ պարապմունքով որոշեցի հեռու չգնալ և ընտրել այն ինչում թերանում եմ, բույսերի թեման այդքան էլ լավ չէր ստացվում և որոշեցի, որ սա լավ հնարավորություն կլինի նորից անցնել բույսերի դասի վրայով: Սնկերի թեման վաղուց էր հետաքրքրում, այն պատճառով, որ այսօր կան մի շարք վարկածներ դրանց վերաբերյալ, այդ վարկածների մասին ավելի մանրամասն կկարդաք հետազոտական աշխատանքում:
-
Ինչպե՞ս եմ կատարում հետազոտական աշխատանքը
- Գլուխ 1
- Ինչպե՞ս և ինչի՞ համար են կառուցվել բուրգերըՈ՞ր երկրներում կան բուրգեր
- Ի՞նչ կա բուրգերի ներսում
- Գլուխ 2
- Բուրգերը կառուցվել են որպես դամբարաններ թե՞ ունեցել են այլ նպատակ
- Գլուխ 3
- Լենգենդներ բուրգերի մասին
- Առասպելները բուրգերի մասին
Ինքս ինձ համար կազմել եմ հարցեր որոնց միջոցով էլ ուղորդվում եմ աշխատանքս կատարելու ընթացքում: Որոշ հարցեր ունեն հազար ու մի պատասխան ու պետք է լինում փնտրել թե այդ բազմությունից, որն է ավելի շատ մոտ իրականությանը, մյուս հարցերի պատասխանները գտնելու համար բավականին ջանք պետք է գործադրել, քանի որ չունեն պատասխան կամ էլ մարդիկ այդ հարցրին մակերեսորեն են վերաբերվում ու այդքան տեղ չեն տալիս դրանց: Աշխատանքը շատ հետաքրքիր ու գրավիչ է, նույնիսկ տեղեկություն փնտրելու ընթացքում կամ որևէ այլ գործ անելու ընթացքում հաճախ նոր հարցեր են ծագում ու պետք է մի կերպ տեղավորել 3 գլուխների մեջ, քանի որ կարծում եմ, որ այս ամենը դեռ ընդլայնվելու է, ու չգիտեմ ինչու,բայց զգում եմ, որ 16 էջի մեջ չեմ կարողանալու տեղավորվել աշխատանքս ու նյութը ավելի երկար ու ծավալուն է լինելու: Նաև նշեմ, որ սա բովանդակության վերջնական տարբերակը չէ ու դեռ որոշ բաներ կարող են ավելանալ կամ դուրս գալ այս ցանկից:
- Գլուխ 1
-
Ինչի համար եմ վերցրել այս հետազոտական աշխատանքը
Իմ հետազոտական աշխատանքն է «Բուրգերի գաղտնիքներն ու առեղծվածները», աշխատում եմ Այվազյան Սոֆիայի հետ: Քանի որ դեռ փոքր տարիքից ինձ մոտ հետաքրքրություն կա բուրգերի՝ մասնավորապես Եգիպտական բուրգերի, հանդեպ որոշեցի ընտրել հենց այս թեման ու քանի որ աշխարհի տարբեր հատվածներում կան շատ ու շատ բուրգեր ու նույնքան շատ վարկածներ, պատմություններ ու լեգենդներ բուրգերի առաջացման կամ ստեղման մասին որոշեցի, որ առաջին հերթին պետք է ինքս իմ հետաքրքրասիրությունից ելնելով ընտրեմ հենց այս թեման:
Ինչպե՞ս եմ կատարում և ի՞նչ աղբյուրներից եմ օգտվում
Օգտվում եմ միայն այլալեզու՝ հիմնականում ռուսական կայքերից, քանի որ ռուսերենը ինձ ավելի “հոգեհարազատ” է ու ռուսական համացանցում ավելի շատ տեղեկություն կա բուրերի վերաբերյալ, նաև օգտվում եմ դպրոցի գրադարանից, այնտեղ ինձ օգնում է Տիկին Նոնան, արդեն երկու գիրք է տվել բուրգերի վերաբերյալ և իհարկե հետազոտական աշխատանքիս մեջ նրանք կգտնեն իրենց տեղը:
***
Աշխատանքս հեշտացնելու համար ուղորդող հարցեր եմ գրել և դրանցով առաջնորդվելով ճիշտ կայքերում ճիշտ տեղեկություն փնտրելով ու գտնելով, բավականին արագ աշխատանքը առաջ է գնում