Երկրորդ ռազմամարզական պարտադիր ճամփորդությունս դեպի Վաղաշեն էր: Վաղաշենում բնակվելու էինք վրանների մեջ, առանց ինտերնետի, հոսանքի ու շատ մոծակների, միջատների, ոզնիների հետ: Առաջին օրը բոլորս հավաքվեցինք եկեղեցու բակում ու այնտեղից շարժեցինք մոտակա խանութ առևտուրը կատարելու համար, մոտ 30 րոպե անց շարժվեցինք դեպի մեր առաջին կանգառը՝ Բերդկունքն էր: Բերդկունք հասնելու ճանապարհը շատ կարճ էր, մոտ 10 րոպե տևեց, այն գտնվում է երկու տների արանքում, անկեղծ ասած այնտեղ այդքան էլ հետաքրքիր չէր անհասկանալի էր թե ինչ տեսք էր նախկինում ունեցել Բերդկունքը, քանդված շինություն էր ընդհամենը 1 սյուն էր կանգնած ու ինչպես մեզ ասացին հարևանությամբ գտնվող շենքը դպրոց է, բայց Բերդկունքից բացվող տեսարանը շատ գեղեցիկ է, երևում է համ գյուղը համ Սևանը: Բերդկունքից հետո ճանապարհը շարունակեցինք արդեն դեպի Վաղաշեն, ճանապարհը անցնում էր շատ հետաքրքիր չնայած նրան, որ գիշերը չէի քնելու ու ամբողջ ճանապարհը քնած եմ անցկացրել, երգեր էինք լսում, ասում-խոսում ու ծիծաղում էինք: Վաղաշենը անկեղծ այլ կերպ; էի պատկերացնում ու շատ մեծ հույս ունեի, որ գոնե հեռախոսները կկարողանայինք լիցքավորել, ու առաջին տպավորությունս Վաղաշենը տեսնելուց հետո այն էր, որ ուզում էի հետ գնալ տուն, պատկերացումներս ու իրականությունը չհամընկան, բայց մնացի միայն ընկերուհուս համար: Երեկոյան խարույկի շուրջ զրուցում էինք ու խաղեր էինք խաղում:
Կարծում եմ պատումիս ամենաօգտակար ու կարևոր հետևությունը այն է, որ վրանային ճամփորդություն գնալու դեպքում չսպասենք 5 աստղանի հյուրանոցի պայմաններ ու պարզապես ունենալ բոլոր-բոլոր անհրաժեշտ իրերը` powerbank, թաց ու չոր անձեռոցիկ, ջուր, տաք ու փակ հագուստ, մոծակներից պաշտպանվելու յուրաքանչյուր հնարավոր միջոց ու կարծում եմ ամենակարևորներից մեկը՝ ալերգիայի դեղ:
Երկրորդ օրը սկսեցինք առավոտյան նախավարժանքից, սպասում էինք ջրոցի խաղալուն, բայց վատ եղանակի պատճառով չկարողացանք խաղալ՝ ցուրտ էր: Սկսեցինք մաքրման աշխատանքերը, մի խումբը ճյուղեր էր հավաքում, մյուս խումբը աղբն էր հավաքում, մյուս խումբն էլ տարածքն էր փոցխում: Քանի որ լողալու համար բավականին սառն էր, հանգստացանք շփվեցինք ու ծանոթացանք միմիանց հետ ընթրեցինք ու սկսեցինք պատրաստվել երեկոյան խարույկին: Երկրորդ գիշերը խարույկի շուրջը ավելի երկար նստեցինք, ավելի շատ բաների մասին զրուցեցինք, քննարկեցինք:
Երրորդ օրը բոլորս բավականին ուշ արթնացանք, հասցրեցինք լվացվել, նախաճաշել, տարածքը հավաքել ու հաջորդ խումբը արդեն եկավ ու տարածքը փոխանցեցինք իրենց, երգեցինք պարեցինք ու շարժվեցինք հետ Երևան: Կանգնեցին Ծակքար կամուրջ, որը շատ գեղեցիկ էր, իսկ կամրջի տակով գետ էր հոսում, այն բավականին սառն էր: