Հարցեր և առաջադրանքներ. Տերյանական օրեր

Հարցեր և առաջադրանքներ

1․ Կարդա Վահան Տերյանի մասին պատմող նյութը և գրավոր վերապատմիր բլոգում։

Վահան Տեր-Գրիգորյանը ծնվել է 1885 թվականին Թբիլիսիում: Սովորել է Մոսվայի Լազարյան ճեմարանում: 1906 թվականին ընդունվել է Մոսկվայի պատմաբանասիրական ֆակուլտետ ու տպգրել է առաջին բանաստեղծությունները: 1913-1917 թվականներին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության համալսարանում ու սովորել հայագիտական առարկաներ, նաև սովորել է արաբերեն, պարսկերեն, վրացերեն, ռուսերեն է թարգմանել հայ հեղինակների գործերը: 1917-ին Տերյանը դարձել է բոլշեվիկյան կուսակցության անդամ Ազգութույնների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ: 1919 թվականի աշնանը Տերյանը մեկնել է միջին Ասիա, այդ ժամանակ Տերյան մոտ զարգանում է թոքախտ հիվանդությունը ու հենց այդ պատճառով էլ Տերյանը ճանապարհին մահանում է՝ հունվարի 7-ին: 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի բանաստեղծակա շարքերից մեկը՝ Մթնշաղի Անուրջները: Գրական աշխարհը ողջունել է Տերյանին: Ստեփան Զորյանը ասել է  «…Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա: Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»: Հետագայում Տերյանը ավելի է մոտենում իրական կյանքին ու նորովի է բացահայտում ինքն իրեն: <<Երկիր Նաիրի>>բանաստեղծական շարքի մեջ Տերյանը իր տեսանկյունն է արտահայտում անցյալի ներկայի և գալիքի մեջ: <<Երկիր Նաիրի>> բանաստեղծական շարքի ստեղծագործությունների մեջ կարեի անհանգստություն ու սեր նկատել Հայաստանի նկատմամբ:

2․ Փորձիր պարզել՝  ի՞նչ բանաստեղծական շարքեր է գրել Վահան Տերյանը։ Թվարկիր դրանք։

Վահան Տերյանը գրել է՝ Մթնշաղի անուրջներ, Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Վերադարձ, Ոսկե շղթա, Երկիր Նաիրի և Կատվի դրախտ բանաստեղծական շարքերը:

3․ Ընտրիր որևէ շարք և կարդա՝  առանձնացնելով՝

ամենահուզիչ

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Ամենահուզիչը կարծում եմ սա է ՝ <<Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար>>, քանի որ Տերյանը ակնհայտ ցույց է տալիս իր հուսահատությունը, տխրությունը ու միակողմանի զգացմունքները: Բանաստեղծությունը Մթնշաղի անուրջներ շարքից է:

  • ամենատխուր

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Ամենատխուրը իմ կարծիքով <<Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ>> բանաստեղծությունն է: Այն Ոսկի հեքիաթ բանաստեղծական շարքից է:Բանաստեղծությունը կարդալով մի պահ ինձ պատկերացրեցի ու տխրություն զգացի, այդ պատճառով էլ հենց սա եմ ընտրել:

  • ամենաանհույս

Միշտ նույն խոհերի շշուկին հլու,
Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝
Ես դուրս եմ գալիս նորից շրջելու
Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։

Շարունակույթունը՝ տես այստեղ

Բանաստեղծությունը Վերադարձ շարքից է: Իմ կարծիքով <<Միշտ նույն խոհերի շշուկի հլու>> բանաստեղծությունը ամենաանհույսն է, քանի որ, տողերի մեջ նկատվում է Տերյանի կարոտը մարդկանց հանդեպ:

  • ամենաոգեշնչող

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Ամենաոգեշնչողը իմ կարծիքով կրկին սա է, քանի որ հենց այդ բանաստեղծության շնորհիվ եմ գրել առաջադրանքներից մեկը (6-րդը), այն ինձ շատ ոգեշնչեց ու դրդեց գրելու կարծիքս ու մտքերս։ Այն Ոսկի հեքիաթ բանաստեղծական շարքից է:

  • ամենաերազկոտ բանաստեղծությունները։

Ամենաերազկոտ բանաստեղծությունը չկարողացա գտնել, քանի որ իմ կարծիքով Տերյանը գրում է իր իրական զգացմունքերի ու մտքերի մասին:

4․ Նախընտրածդ շարքից անգիր սովորիր քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը։ Դուրս գրել բոլոր բնութագրող բառերը, բառարանի օգնությամբ գտեք բառերի հոմանիշները, հականիշները:

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշԱնհայտ կողմերից իմ երկրի վրա,Դյութել է հոգիս հայացքը նրաԵվ իմ երգերը համր են ու անվարժ…Բացված է արդեն մի ուրիշ երկիր,Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—Ոսկի հայացքով կախարդել է նա,Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,Խոցված է ոսկի շողերով նրա,—Նրա կնիքն է իմ հոգու վրա —Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

  1. Քնքուշ-նուրբ, նազելի/կոպիտ, բիրտ
  2. Լուսազարդ-լուսագեղ, լուսապայծառ
  3. Անհայտ- անծանոթ, անճանաչ/հայտնի
  4. Դյութել-կախարդել/հիասթափեցնել
  5. Համր-անխոս/խոսուն
  6. Անվարժ-անհմուտ, սկսնանկ/փորձառու,հմուտ
  7. Բացված-ճեղքված,պատռված
  8. Ոսկի-գանձ, թանկագին
  9. Կախարդել-թովել, դյութել
  10. Վշտակիր-ցավաբեկ, սգակեր
  11. Դողդոջ(դոզդոջուն)-երերուն,գթգթան

5․ Փորձիր վերլուծել քեզ դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծական շարքը։

Քնքուշ փռված է լուսազարդ շղարշ
Անհայտ կողմերից իմ երկրի վրա,
Դյութել է հոգիս հայացքը նրա
Եվ իմ երգերը համր են ու անվարժ…

Բացված է արդեն մի ուրիշ երկիր,
Ես այստեղ եմ, բայց ուրիշ եմ հիմա,—
Ոսկի հայացքով կախարդել է նա,
Այլ սիրով լցրել հոգիս վշտակիր…

Բաց է իմ դողդոջ սիրտը նրա դեմ,
Խոցված է ոսկի շողերով նրա,—
Նրա կնիքն է իմ հոգու վրա —
Եվ ես հավիտյան ուրիշ եմ արդեն…

Գիտեք` առաջին դեպքն է, երբ բանաստեղծությունը կարդալով հուզվեցի ու տխրեցի: Անկեղծ բանաստեղծությունները ինձ համար միշտ այլ մակարդակի վրա են եղել, թվում էր, թե երբեք չեմ հասկանա ու ամեն ինչ անում էի դրանք շրջանցելու համար, բայց հենց Տերյանի այս բանաստեղծությունը դիպավ հոգուս, երևի նման զգացողություններ ենք զգացել կամ ինձ է թվում, չգիտեմ, գուցե այն փաստը, որ թողել եմ ընկերներիս քաղաքի մյուս ծայրում, նստած եմ տանը չորս պատի մեջ ու մեծ կարոտով սպասում եմ, թե երբ եմ նորից իրենց տեսնելու, գիտեք օրեցօր երբ ավելի ու ավելի ես սկսում գիտակցել, որ վաղ թե ուշ գուցե այդ ընկերական շփումն էլ կկորի, ավելի ես վախենում, որ մենակ կմնաս: Հիմա որքան էլ, որ ասեն, որ մենակ չեմ կողքիս լիքը մարդիկ կան և այլն, միևնույն, է այն ամենը ինչ գտել եմ այստեղ ընկերներիցս հեռու՝ քաղաքի մյուս ծայրում, միևնույն է, երբեք չի կարող փոխարինել այնտեղի եղածը։ Հա՛, գուցե մարդիկ լավն են, հա՛, ցանկության դեպքում այստեղ էլ կարող եմ նույնը ստեղծել, բայց, միևնույն, է այնտեղինը չեմ կարողանում բաց թողնել, այնտեղ ուրիշ էր ամեն ինչ ավելի պայծառ ու անփոխարինելի, կասեք իզուր եմ կապվել իրենց հետ, իզուր եմ այդքան հիշողություններ ստեղծել, իզուր ժամանակին այդ ամենը չեմ գնահատել, ու գիտեք ճիշտ կասեք, երբեք չէի պատկերացնի, որ ինչ որ մարդկանց խումբ կամ բակ կարող է ինձ իրենց հետ այդքան կապել, որ անդադար իրենց մասին մտածեմ, ա՛յ եթե ժամանակին ավեի գիտակից ու հասուն մտածեի հիմա չէի ափսոսա այդ ամենի մասին: Գուցե ամեն օր տեսնում եմ այդ մարդկանց, բայց միևնույն է պահ է գալիս, որ ուզում ես ամեն մի օրդ, րոպեդ ու վայրկյանդ իրենց հետ անցկացնել, անդադար խոսել ու ծիծաղել իրենց հետ, բայց վաղ թե ուշ պետք է ամեն ինչի հետ համակերպվել:

6․ Տերյանի քո ընտրանին ներկայացրու՝  ձայնագրելով քեզ դուր եկած բանաստեղծությունները։

Published by


Response

  1. Փետրվար ամսվա ամփոփում – Նանե Մոմչյան

    […] Տերյանական օրեր. հարցեր և առաջադրանքներ […]

    Like

Leave a comment